Երևանի շատ հասցեներում վթարային ջրանջատումներ են
Հասարակություն
11:49 24/03/2026
Հայաստան

Երևանի շատ հասցեներում վթարային ջրանջատումներ են

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 24-ին

ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի  Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս  պողոտա 63-65/2 շենքերի, Ազատության պողոտա 19-21/3 շենքերի, Շիրվանզադե փողոցի  2-11/1 շենքերի, Մամիկոնյանց փողոցի 1-3/1 շենքերի  ջրամատակարարումը:

10:00-15:00-ն կդադարեցվի  Դավթաշեն  4  թաղամասի և  Դավթաշեն  3 թաղ  30 և 31 շենքերի ջրամատակարարումը:

ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արամ Մանուկյան փողոցի, Ծերենց փողոցի և նրբանցքների,  Ջիվան փողոցի և նրբանցքների, Շահումյան  6 և 8 փողոցների   ջրամատակարարումը:

 ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 1 Տարածք, Ամառանոցային 2 Տարածք, Շերամի,  50/6-145ՇԴԻ Տների ջրամատակարարումը:

ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի  Շինարարներ փողոցի 3, 5 և 7 շենքերի  ջրամատակարարումը:

ժամը 12:00-18:00  կդադարեցվի  Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի, Մուրացան, Աթոյան, Ռոստովյան փողոցների ջրամատակարարումը:

ժամը 10:30-17:00 կդադարեցվի  Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի  ջրամատակարարումը:

ժամը 12:00-16:00  կդադարեցվի  Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի 1-23 փողոցների և նրբանցքների  ջրամատակարարումը:

ժամը 11:00-16:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Մերձավան  գյուղի  1, 2 -րդ փողոցների և Երևանյան փողոցի  ջրամատակարարումը:

ժամը 12:00-21:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի   ջրամատակարարումը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի շատ հասցեներում վթարային ջրանջատումներ են