Քննադատում էիք Հայր Թովմասյանին ՀՀԿ լինելու համար, որ չի կարող լինել անաչառ դատավոր, հիմա գնում եք նույն ճանապարհով. Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
Քաղաքական
13:04 24/03/2026
Հայաստան

Քննադատում էիք Հայր Թովմասյանին ՀՀԿ լինելու համար, որ չի կարող լինել անաչառ դատավոր, հիմա գնում եք նույն ճանապարհով. Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

«Ինչպե՞ս եք վերաբերվում այն գործիչներին, որոնք քննադատում են մի երևույթ, բայց հետո իրենք իրականացնում են ճիշտ նույնը»,- ԱԺ-ում նիստի ժամանակ նման հարցադրում արեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ով առաջադրվել է ՍԴ դատավորի թեկնածու։

Թ. Թովմասյանը հստակեցրեց. «Հիշում եմ, որ անցած 8 տարիների ընթացքում նույն ամբիոնի մոտ կանգնած, ձեր մասնագիտական բարձր որակները երբեմն զոհաբերելով, դուք քննատադել եք ՍԴ այն դատավորին, որի դեմ ամբողջ իշխանությունը պայքարում էր։ Խոսքը Հրայր Թովմասյանի մասին է։ Եվ ձեր քննադատության հիմնական շեշտադրումն այն էր, որ Հայր Թովմասյանը ՀՀԿ անդամ է եղել, հետո դարձել է  ՍԴ դատավոր, նախագահ, և նա չի կարող ուղղակի լինել անաչառ դատավոր։ Դրա հետ կապված, հիշում եք,  քանի օրենսդրական փոփոխություն կատարվեց, հազար ու մի քայլեր, որ հնարավոր լիներ գահընկեց անել Թովմասյանին։

Հիմա լինելով ՔՊ կուսակցության ամենավառ ու ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից, գնում եք նույն ճանապարհով։

Եթե Հրայր Թովմասյանը անաչառ չէր միայն նրա համար, որ ՀՀԿ ներկայացուցիչն էր, ի՞նչ տարբերություն հիմա ՀՀԿ, ՔՊ, թե այլ կուսակցության ներկայացուցիչ կներկայացվի բարձր դատարանում, ի վերջո եթե նա ունի քաղաքական կոնկրետ շահերը։ Դուք 8 տարի սպասարկել եք այդ շահերը»։

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հարցն անսպասելի չէր։

«Ես չեմ մեղադրել։ Նախ ես ցավում եմ Հայր Թովմասյանի   և լիազորությունների վաղաժամ դադարի համար, ամբողջ այս ոդիսականի համար»,- ասաց Վարդանյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քննադատում էիք Հայր Թովմասյանին ՀՀԿ լինելու համար, որ չի կարող լինել անաչառ դատավոր, հիմա գնում եք նույն ճանապարհով. Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին