Նարեկ Կարապետյան. Մենք պետք է սահմանենք երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում
Քաղաքական
18:00 24/03/2026
Հայաստան

Նարեկ Կարապետյան. Մենք պետք է սահմանենք երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում

Հրապարակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցն աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին։ 

Մարիո Նարեկ, մենք հենց նոր ավարտեցինք հարցազրույցը, և ձեր փաստաբանը մի բան ասաց, որը ինձ համար շատ ապշեցուցիչ էր, մինչդեռ դուք կարծես արդեն սովոր եք դրան։ Կարծում եմ՝ արժե դա ասել տեսախցիկի առաջ։ Թույլ տուր կրկնեմ նրա ասածը․ ես կատակով ասացի՝ «հուսով եմ՝ ձեզ չեն ձերբակալի», քանի որ դուք շատ բարի մարդիկ եք։ Իսկ ձեր փաստաբանը պատասխանեց՝ «ոչ, Նարեկին, հավանաբար, մեկ ամսվա ընթացքում կձերբակալեն»։ Ես հարցրեցի՝ «ինչպե՞ս կարող եք դա իմանալ»։ Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է դա նշանակում։

Նարեկ Մեր երկրում սովորաբար այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում։ Հարցումները ցույց են տալիս, նրանք տեսնում են, որ մեր կուսակցությունը հաղթելու է ընտրություններում։ Այդ պատճառով մենք տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են ձերբակալել մեր կուսակցության որոշ անդամների՝ մեզ թույլ չտալու համար մասնակցել ազատ ընտրություններին և նախընտրական գործընթացներին։

Մարիո Ներառյալ Ձե՞զ։

 

Նարեկ Այո, ներառյալ ինձ։

Մարիո Դուք կուսակցության առաջնո՞րդն եք։

Նարեկ Կուսակցության առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Ես կուսակցության անդամներից մեկն եմ և ղեկավար կազմի ներկայացուցիչ։

Մարիո Այսինքն՝ առավել ակտիվներից մեկն եք, հատկապես հիմա, երբ նա տնային կալանքի տակ է։

Նարեկ. Այո, այո, այո։

Մարիո Բայց ի՞նչ մեղադրանքներով կարող են Ձեզ ձերբակալել։ Երբ դուք ասում եք, որ Ձեզ կարող են ձերբակալել, ի՞նչ մեղադրանքով նրանք դա կարող են անել։

Նարեկ Գիտեք, մեղադրանքներն այնքան էլ կարևոր չեն, որովհետև, ինչպես տեսանք, մարդկանց տանում են բանտ, այսինքն՝ գործընթացը երեք-չորս ամիս շարունակվում է, հետո ասում են, որ որևէ մեղադրանք չկա։ Բայց դու արդեն բանտում ես։ Այսինքն՝ նրանք քեզ հեռացնում են քո գործերից, քո առաքելությունից, քո տնից, քո ընտանիքից, բայց դրա համար ոչ ոք որևէ պատասխանատվություն չի կրում։

Նարեկ Սովորաբար մարդկանց ձերբակալում են, և 4–5 ամիս անց ասում, որ որևէ մեղադրանք չկա։

Մարիո Այսպիսով, իրավական համակարգը թույլ է տալիս ինչ-որ մեկին բանտարկել որոշակի ժամկետով՝ առանց մեղադրանք առաջադրելու:

Նարեկ Այո, սկզբում մեղադրանք ներկայացվում է, հետո այն հանվում է։ Այո։

Մարիո Այսինքն՝ դա նրանց ռազմավարությունն է։ Եվ դուք կարծում եք, որ դա կարող է տեղի ունենալ ընտրություններից առաջ։

Նարեկ Այո, կարծում ենք, որ հենց այդպես էլ կլինի։

Մարիո Ո՞րն է ձեր լուծումը, եթե դա տեղի ունենա:

Նարեկ Մենք պատրաստ ենք դրան։

Մարիո Այսինքն՝ դուք ունեք թիմում բավարար քանակի անդամներ և ինչ-որ մեկը կփոխարինի։

Նարեկ նրանք չեն կարող մեր ամբողջ հասարակությանը, մեր հասարակության մեծ մասին բանտարկել: Մեր ժողովրդի մեծ մասը դեմ է վարչապետի քաղաքականությանը։

Մարիո Իսկ ընտրությունները Հայաստանում ազատ ու արդա՞ր են։ Չե՞ք անհանգստանում ընտրությունների միջամտությունից։

Նարեկ Ընտրությունները ազատ են, ընտրությունները Հայաստանում ազատ են։

Մարիո Այսպիսով, ոչ մի անհանգստություն ընտրությունների միջամտության հետ կապված, ինչպես տեսնում ենք այլ տեղերում:

Նարեկ Ոչ, ոչ, ոչ: Մենք կարող ենք ունենալ նախընտրական ճնշումներ, ընդդիմադիր տեղական շատ առաջնորդներ կարող են բանտարկվել, բայց ընտրական շրջանը արդար է, արդար է եղել մինչև այս։

Մարիո Ի՞նչ կլինի հետո… Այսինքն՝ եթե դուք իշխանության գաք, եթե ձեր հորեղբայրը դառնա վարչապետ, ի՞նչ կլինի այդ դեպքում։ Որքա՞ն լավ եք ճանաչում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Որքա՞ն լավ եք նրան ճանաչում։ Կա՞… Ես միշտ մի քիչ միամիտ մարդ եմ, որը ցանկանում է, որ մարդիկ հանդիպեն և ամեն ինչի համար ինչ-որ դիվանագիտական լուծում գտնեն։ Հիշում եմ՝ նույն բանն էի ասում նաև Պակիստանի դեպքում․ ասում էի՝ պարզապես հանդիպեք, գտեք ինչ-որ համաձայնություն, որը գուցե կատարյալ չլինի։Դուք երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ եք ինչ-որ գործարք կամ պայմանավորվածություն, և եթե դուք իշխանության գաք, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի իրավիճակը։

Նարեկ Իրական քաղաքական գործչի ուժը նրանում է, որ նա կարողանա տեսնել իր անձնական շահերից վեր։

Մարիո Նկատի ունեք՝ վեր լինել վրեժխնդրությունից:

Նարեկ Այո:

Մարիո Լավ։

Նարեկ Եթե դուք ցանկանում եք ունենալ երկիր, պետություն, որն ունի ինստիտուցիոնալ հիմք, ոչ թե ձեր կամքը, իմ կամքը, որ ոչ թե յուրաքանչյուր պետական առաջնորդ բանտարկվի ապագայում, դուք պետք է չանեք այն, ինչ նա է արել:

Մարիո Այսինքն՝ դուք ասում եք, որ այն իրավական ամենաթողությունը, որին դուք բախվում եք, մի բան է, որը դուք չեք անի, երբ իշխանության գաք:

Նարեկ Մենք դա չենք անի։ Սա է իրական քաղաքական գործչի ուժը՝ դա չանել, ստեղծել իրական, երկարաժամկետ, կայուն ժողովրդավարական երկիր՝ այնպիսի ինստիտուտներով, որոնք գործում են անկախ ղեկավարների փոփոխությունից, և ինստիտուտներ, որոնք աշխատում են՝ անկախ նրանից, թե ով է կառավարիչը կամ ով է վարչապետը։

Մարիո: Համակարգը վեր է անձից:

Նարեկ: Այո:

Մարիո: Այո, ինչպես նաև դա ձեր արժեհամակարգի մի մասն է, որպես քրիստոնյա:

Նարեկ: Այո, մենք կարծում ենք, որ եթե դուք անում եք սա, դուք բացում եք մի դուռ, որտեղ վերջ չկա, գիտեք այդպես, ամեն անգամ, ամեն հաջորդ առաջնորդ կբանտարկի նախորդ առաջնորդին:

Մարիո: Այո՛։ Այդպես դա դառնում է սովորական երևույթ, երբ քաղաքական նպատակներով իրավական հետապնդումը դառնում է երկրի քաղաքական մշակույթի մի մաս, իսկ դա էլ իր հերթին տանում է դեպի ավտոկրատիա՝ ժողովրդավարությունը պահպանելու փոխարեն։

Նարեկ: Եվ մեզ համար շատ կարևոր է սահմանել Հայաստանում երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում։

Մարիո: Ո՞րքան է վարչապետի պաշտոնավարման ժամկետը ներկայում:

Նարեկ: Կարծես թե նա կարող է լինել վարչապետ մինչև իր կյանքի վերջը:

Մարիո: ժամկետի սահմանափակում չկա՞:

Նարեկ: Ոչ, ժամկետի սահմանափակում չկա:

Մարիո: Ինչպես ԱՄՆ-ում՝ կարելի է պաշտոնավարել միայն երկու ժամկետ։ Ամեն ժամկետը քանի՞ տարի է։ Չորս տարի՞

Նարեկ: Հինգ տարի:

Մարիո: Հինգ տարի:

Նարեկ: Այո՛, և այստեղ սա մեծ խնդիր է։ Մենք պետք է սահմանենք երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում, որովհետև ժողովրդավարության, կայուն ժողովրդավարական պետության համար դա անհրաժեշտ է։ Մեզ պետք է հենց երկու ժամկետի սահմանափակում։

Մարիո: Ես լիովին համաձայն եմ։ Ես կիսում եմ ձեր արժեքները 100%-ով։ Դուք բառացիորեն խոսում եք այն բաների մասին, որոնց մասին ես մշտապես հրապարակայնորեն խոսում եմ։ Ես հավատում եմ ժողովրդավարությանը, հավատում եմ պաշտոնավարման ժամկետների սահմանափակմանը, և հավատում եմ համակարգերին՝ մարդկանցից վեր։ Նույնիսկ եթե առաջնորդը շատ լավն է, ես միշտ ասել եմ՝ լավ է, բայց ի՞նչ է լինում, երբ առաջնորդը կոռումպացվում է։ Գիտեք՝ երբ առաջնորդը կամ ապականվում է․ գիտեք՝ իշխանությունը ապականում է, իսկ բացարձակ իշխանությունը՝ բացարձակապես։

Նարեկ․ Այո։

Մարիո: Կամ էլ առաջնորդին փոխարինում է մեկ ուրիշը։ Գիտեք, Մարկոս Ավրելիոսը մեծ առաջնորդ էր, բայց նրա որդին սարսափելի, դաժան ղեկավար դարձավ, որը կործանեց կայսրությունը։ Եվ հենց սա է ավտոկրատիայի խնդիրը։ Երբ կան համակարգեր, գործում են զսպումների և հակակշիռների մեխանիզմներ, որպեսզի ոչ մի մարդ՝ իր մարդկային անկատարություններով  հանդերձ, ամբողջ իշխանությունը  չկենտրոնացնի իր ձեռքում։ Այդ պատճառով ես կիսում եմ ձեր արժեքները, լիովին կիսում եմ ձեր արժեքները։

Նարեկ: Եվ ինչպես դուք ասացիք, հռոմեական մեծագույն կայսրերը՝ օրինակ Մարկոս Ավրելիոսից առաջ, ինչպես Տիբերիոսը և մյուսները, իրենց հաջորդներին չէին փոխանցում իշխանությունը ընտանիքի ներսում․ նրանք ընտրում էին նոր մարդկանց՝ Սենատի լավագույն ներկայացուցիչներից։ Պատմությունն այդ շրջանը հիշում է որպես  չորս փայլուն կայսրերի ժամանակաշրջան։ Իսկ այդ շրջանն ավարտվեց Մարկոս Ավրելիոսով, որովհետև գահը ժառանգեց նրա որդին։

Մարիո: Շատ լավ տեսակետ է: Դա շատ լավ դաս է պատմությունից: Երբ առաջնորդները ընտրվում էին արժանիքների հիման վրա, թե ով է լավագույնը առաջնորդ լինելու համար, կայսրությունը ծաղկում էր: Երբ առաջնորդը իշխանությունը հանձնում էր որդուն, ընտանեվարությունը հանգեցնում էր կայսրության փլուզմանը:

Նարեկ Այո։

Մարիո: Դա իսկապես շատ լավ օրինակ է։ Եվ ես, որպես դիտորդ, որպես օտարերկրացի, որը սիրում է Հայաստանը և սիրում է ժողովրդավարությունը, նորից կասեմ՝ հույս ունեմ, որ դուք հաջորդ ամիս բանտ չեք գնա։ Դա ամենակարևորն է։ Դուք այնքան բարյացակամ մարդ եք՝ քաղաքականությունը մի կողմ թողնելով։

Նարեկ։ Շնորհակալություն։

Մարիո։ Եվ հույս ունեմ, որ ձեր կուսակցության որևէ անդամ էլ չի հայտնվի բանտում։ Եվ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ համաձայնություն, ինչ-որ լուծում կգտնվի, որը թույլ կտա, որ ժողովրդավարությունը խաղաղ ճանապարհով հաղթի։ Եվ, կրկին, ես պարզապես դիտորդ եմ, բայց շատ կուզենայի նստել նրա հետ և խոսել՝ այնպես, ինչպես ձեզ հետ խոսեցինք։ Որովհետև ես իսկապես կուզենայի, որ Հայաստանը դառնա Հարավային Կովկասի «ադամանդը»․ կարծում եմ՝ այդ ներուժը կա։ Բայց կրկին շնորհակալ եմ, որ վերադարձաք այս փոքր հատվածը նկարելու համար, որովհետև ես իսկապես չեմ ուզում, որ դուք մեկ ամսից բանտում հայտնվեք։ Իրոք չեմ ուզում։

Շատ շնորհակալություն։ Շատ հաճելի էր։ Շնորհակալ եմ։

Նարեկ Շնորհակալություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Կարապետյան. Մենք պետք է սահմանենք երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում