Այս տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
19:12 24/03/2026
Տարածաշրջան

Այս տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի․ Նարեկ Կարապետյան

«Մեր երկիրը աշխարհի հնագույն երկրներից  է, որի մասին փաստագրված գրանցումները և հիշատակումները սկսվում են 25 դար առաջ՝ 2500 տարի առաջ։ Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը բուֆերը երեք մեծ տերությունների միջև։ Հարավային Կովկասը բուֆեր է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Այս պատճառով է, որ այն կարևոր է, քանի որ Հայաստանը Չինաստանից դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհն է ցամաքով»,- այս մասին աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալիի հետ հարցազրույցի ընթացքում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայաստանն աշխարհաքաղաքական առումով կարևոր։

Նա  ընդգծեց, որ  լոգիստիկ առումով Հայաստանը շատ կարևոր է, մասնավորապես, կարճաժամկետ լոգիստիկ ուղի ստեղծելու համար՝ Չինաստանից դեպի Եվրոպա և Եվրոպայից դեպի Չինաստան։

 «Հաջորդը Ռուսաստանի Դաշնության՝ Թուրքիայի և Իրանի միջև հավասարակշռող բուֆեր լինելն է, և այդ պատճառով այն կարևոր տարածքի այս երկու  աշխարհաքաղաքական խնդիրների համար»,- հավելեց Կարապետյանը։

Հարցին,թե արդյոք, ճիշտ է, որ  Իրանը հարվածել է Ադրբեջանին, Կարապետյանն ասաց․

«Մենք ստացել ենք որոշ տեղեկություններ այս մասին, մենք ունենք տեսանյութեր։  Կարծում ենք, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև ավելի ու ավելի մեծ լարվածության։ Հուսով ենք, որ նրանց միջև խաղաղություն կլինի, քանի որ այս տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի։ Նույնիսկ եթե մենք Ադրբեջանի հետ վատ պատմություն ունենք, մենք ուզում ենք, որ նրանք խաղաղության մեջ լինեն Իրանի, մեր և հարևանների հետ»,- պատասխանեց Նարեկ Կարապետյանը։

Մարիոյի ճշտող հարցին, թե ի՞նչ տեսակի տեղեկություն ունեք,ո՞ր Իրանն իրականում հարձակվել է Ադրբեջանի վրա, թե՞ որոշ մարդիկ ասում են, որ կեղծ դրոշի հարձակում է, քանի որ Իրանը Ադրբեջանի վրա հարձակվելու դրդապատճառ չունի։

«Ես չեմ կարծում, որ այժմ Ադրբեջանի ուղղությունը Իրանի համար առաջնահերթություն է։Այժմ առաջին առաջնահերթությունը կառավարության կառուցվածքի կայունությունը պահպանելն է, որպեսզի այն շարունակաբար կայուն լինի, քանի որ նրանք կորցրել են երկրի ղեկավարների մեծ մասին և ամեն օր նրանք կորցնում են նրանց։ Այդ պատճառով Իրանի համար առաջնահերթությունը երկրի կառուցվածքը պահպանելն է, որպեսզի երկիրը չփլուզվի»,-արձագանքեց Կարապետյանը՝ հավելելով․

«Այսօրվա պատերազմը, որին բախվում է Իրանը , ցամաքային պատերազմ չէ, հիմնականում օդային հարձակումներ են և այլն, բայց Ադրբեջանի վրա հարձակվելով, Իրանը կստանա Ադրբեջանի նման թշնամի կամ Ադրբեջանի նման հակառակորդ, Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի նման հակառակորդ, և պատերազմը կընթանա այլ ճանապարհով։ Այն կընթանա ավելի ավանդական ձևով՝ ավելի շատ զորքեր և ավելի շատ ցամաքային զորքեր»։

Քաղաքական գործիչն իր խոսքում նաև շեշտեց, թե Իրանի պատերազմը և Իրանի համակարգի փլուզումը ինչ հետևանքներ կարող են ունենալ ողջ տարածաշրջանի համար։

 «Իրանն ունի 90 միլիոն բնակչություն։ Այն 4 անգամ մեծ է Սիրիայից, Իրանն ավելի շատ կրոնական բնակչություն ունի, քան Սիրիան ուներ։ Սիրիան մի փոքր աշխարհիկ երկիր էր, երբ պատերազմը սկսվեց այնտեղ։ Իրանն ունի ավելի շատ էթնիկ փոքրամասնություններ, քան Սիրիան և 4 անգամ ավելի մեծ բնակչություն՝ 90 միլիոն մարդ։Եվ եթե անկայունություն լինի այնտեղ, երկարատև պատերազմ, ապա դա կազդի մեր ամբողջ տարածաշրջանի վրա։ Ողջ եվրասիական տարածաշրջանը կբախվի անվերահսկելի այս միգրացիայի, աղքատության և մատակարարման շղթաների խափանման սպառնալիքին,դա մեծ վնաս կհասցնի Կենտրոնական Ասիային, Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի․ Նարեկ Կարապետյան