Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայոց Ցեղասպանությունից փրկված 100 000-ավոր որբեր դարձան վերածնված ազգի հիմքը․ Նարեկ Կարապետյան
«Ինչպես հաճախ լինում է թուլացող պետությունների դեպքում, այս երկրում նույնպես մութ ուժերը՝ Օսմանյան իշխանության ամենահետադիմական, ամենաբացասական պահպանողական հատվածը, սկսեցին ներսում թշնամիներ փնտրել։ Երբ պատերազմի ընթացքում պարտություններ կրելով, նրանք տեսան, որ սկսում են պարտվել Անտանտին, սկսեցին թշնամի որոնել երկրի ներսում, և այդ ներքին թշնամիների դերում նշանակեցին քրիստոնյա փոքրամասնություններին։ Նրանք հայտարարեցին, թե հենց քրիստոնյա փոքրամասնություններն են մեղավոր, որ Օսմանյան կայսրությունը պարտվում է մարտերում»,-այս մասին աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալիի հետ հարցազրույցի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատմելով, թե ի՞նչպես է տեղի ունեցել հայերի ցեղասպանությունը։
Շարունակելով խոսքը Կարապետյանն ասաց․ «Նրանք սկսեցին քրիստոնյաների հալածանքն ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում, իսկ նրանց մեծ մասը հայ քրիստոնյաներ էին։ Իմ նախնիները, իմ պապերն ու տատերը և ընդհանրապես Հայաստանում ապրող հայերի մոտավորապես 70 %-ն ունի գոնե մեկ պապ կամ տատ, որը Ցեղասպանության ժամանակ գտնվել է այն տարածքներում, որոնք այսօր Թուրքիայի տարածքն են, հետո եկել է այստեղ։ Նրանք եկան այստեղ որպես որբեր։ Սա մի ժողովուրդ է, որտեղ գրեթե յուրաքանչյուր մարդ ունի մի պապ կամ տատ, որը որբացել է Ցեղասպանությունից հետո»։
Կատարվածը Մարիո Նավֆալիին հիշեցրեց Ռուանդայի պատմությունը, որտեղ ևս գրեթե յուրաքանչյուր մարդ ունի ընտանիքի անդամ, ով տուժել կամ սպանվել է Ռուանդայի ցեղասպանության ժամանակ։
«Քանի որ այն, ինչ պատահել է, ես ճի՞շտ հասկացա, որ ըստ էության տղամարդկանց մահապատժի են ենթարկել, իսկ կանանց և երեխաներին ստիպել են՝ քայլելով անապատով»,- հետաքրքրվեց բլոգերը։
«Այո, երեխաների հետ էլ կային մարդկանց խմբեր, որոնք զբաղվում էին երեխաների վաճառքով։ Նրանք հայ երեխաներին վաճառում էին հայ զինվորներին, իսկ հայ զինվորները գնում էին այդ երեխաներին, որպեսզի նրանց բերեն եկեղեցի։ Եվ Էջմիածնում, որը գտնվում է Հայաստանի կենտրոնում, մեր եկեղեցին կազմակերպեց մեծ ճամբար այս որբերի համար։ Այնտեղ կային 100 000-ավոր որբեր։ Գիտեք, այս բոլոր երեխաները, որոնք փրկվեցին այս գործընթացի արդյունքում, այդ ամբողջ սարսափելի իրադարձություններից հետո, դարձան նոր, վերածնված ազգի հիմքը։ Մենք սկսեցինք զրոյից։ Այդ պատճառով շատերը նույնիսկ չեն հիշում, թե Օսմանյան կայսրության ո՞ր հատվածից են։ Կան պատմություններ, օրինակ, որ քույրերից մեկը ապրել է Լոս Անջելեսում, մյուսը՝ Երևանում և նրանք հանդիպել են 60 տարի անց՝ նույնիսկ չիմանալով, որ նրանցից մեկը ողջ է»,- պատմեց Կարապետյանը։
Հարցազրույցն ամբողջական՝ ստորև․