Դեպրեսիայի դեմ պայքարի օրն է
Օրվա թեմա
12:32 24/03/2026
Աշխարհ

Դեպրեսիայի դեմ պայքարի օրն է

Ամեն տարի մարտի 24-ին նշվում է Դեպրեսիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Դրա նպատակն է հնարավորինս շատ մարդկանց ուշադրություն հրավիրել մարդկանց հոգեկան առողջության խնդիրներին։

Դեպրեսիան առաջացել է լատիներեն «deprimo» բառից, որը նշանակում է ճնշել։ Այն շատ տարածված հոգեկան խնդիր է, որի ժամանակ հիվանդը կորցնում է կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, ընկնում է ինքնագնահատականը, ունենում է վատ տրամադրություն, մեղքի ու ճնշվածության խոր զգացում։ Բժիշկների կարծիքով, այն լուրջ հիվանդություն է, որը պահանջում է պրոֆեսիոնալ բոււժում; Դեռ Հիպոկրատն այդ հիվանդությունն անվանել է «մելանխոլիա»։

Հիվանդությունն ունենում է թեթև, միջին, ծանր փուլեր, վերջինի դեպքւոմ մարդը կորցնում է աշխատունակությունը, քունը, ախորժակը, ինքնասպանության հակում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհի տարբեր երկրներում 350 մլն մարդ տառապում է դեպրեսիայով։ 40 տարեկանից հետո ամեն տասը մարդուց մեկն առնչվում է այս խնդրին, ընդ որում առավել մեծ թիվ են կազմում կանայք։ Ամեն հինգերերոդ կինը ծննդաբերությունից հետո ունենում է  դեպրեսիա։

Հիվանդությունը հանդիպում է 10-16 տարեկան երեխաների 5 տոկոսի մոտ, իսկ ինքնսպանությունների մեծ մասը գրանցվում է պատանեկության տարիքում դեպրեսիայի ժամանակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեպրեսիայի դեմ պայքարի օրն է