Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակն ընդամենը մեկ անձի ցանկության հիմքով է․ Դանիելյան
Քաղաքական
20:51 25/03/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակն ընդամենը մեկ անձի ցանկության հիմքով է․ Դանիելյան

«Անվտանգությունը բոլորիս համար առաջնային կարևորություն ունի և, ինչպես գիտենք, ունի շատ բաղադրիչներ»,- այս մասին Անվտանգության միջազգային համաժողովի ընթացքում ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավագիտության թեկնածու Արթուր Դանիելյանը՝ խոսելով իրավական անվտանգության մասին։

Նրա գնահատմամբ՝  իրավական անվտանգությունը  հանդիսանում է պետության կայունության և արտաքին քաղաքականության, արտաքին դիրքավորման համար կարևորագույն հենասյունը։

«Ցավոք սրտի, այսօր ականատեսն ենք խեղաթյուրված մի իրավիճակի, երբ իշխանությունների տարանջատման սկզբունքի վերաբերյալ ունեցած արհամարհական մոտեցումները, իրավունքի գերակայության խոցելի վիճակը հանգեցնում են մի այնպիսի իրականության, երբ հասարակության շրջանում ականատեսն ենք լինում իրավական մշակույթի և իրավագիտակցության անկման։ Այսօր մեր հասարակության մեջ կան շատ մարդիկ, որոնք պետական կառույցների, պետական ինստիտուտների գործառույթների վերաբերյալ, որոշումների կայացման վերաբերյալ ունեն այն մոտեցումը, որ դրանք կախված են մեկ անձից կամ մեկ քաղաքական ուժից։ Նման իրավիճակն այնքան ծայրահեղ է դարձել, որ նույնիսկ գործող քաղաքական իշխանությունները փորձում են դավանաբանական և կրոնական երևույթների վերաբերյալ դառնալ ճշմարտության միակ աղբյուրը»,-ասաց Դանիելյանը։

Նա ընդգծեց, որ ներքաղաքական կյանքում իրավական անվտանգության վառ օրինակ է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։

«Կարծում եմ՝ և՛ ընդդիմադիր, և՛ իշխանամետ հայացքներ ունեցող մեր շատ հայրենակիցներ համաձայն են այն մտքի հետ, որ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակն ընդամենը մեկ անձի ցանկության հիմքով է։ Իրավական անվտանգության այս իրավիճակը Հայաստանի Հանրապետությանը խոցելի է դարձնում արտաքին հարաբերություններում, արտաքին գործընկերների հետ համագործակցության ժամանակ»,- նշեց բանախոսը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակն ընդամենը մեկ անձի ցանկության հիմքով է․ Դանիելյան