Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սպիտակ տունը հայտարարում է, որ Իրանի հետ բանակցությունները արդյունավետորեն են ընթանում
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը պնդում է, որ Միացյալ Նահանգները և Իրանը շարունակում են արդյունավետ բանակցություններ վարել՝ չնայած այն հաղորդագրություններին, որ Իրանը հրաժարվել է համաձայնագրից։
Ավելի վաղ իրանական Press TV հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրին, հաղորդել էր, որ Իրանը մերժել է հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ առաջարկը և դրա համար սահմանել է իր սեփական պայմանները։
«Ոչ (նրանք չեն դադարեցրել)։ Բանակցությունները շարունակվում են։ Դրանք արդյունավետ են», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա՝ ի պատասխան հաղորդագրության վերաբերյալ լրագրողի հարցին։