Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ընդդիմությունը մտադիր է վիճարկել նոր ընդունված փոփոխությունների սահմանադրականությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմությունը մտադիր է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջերս իրականացված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Խոսքը մասնավորապես այն փոփոխության մասին է, համաձայն որի՝ արգելվում է բուհերի մասնաճյուղեր բացել մարզերում, այդպիսով սահմանափակվում է քաղաքացիների` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։
Նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է, որին կմիանան այլ` ոչ իշխանական պատգամավորներ:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար 27 պատգամավորի ստորագրություն է պետք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։