«Պոստային» համակարգից աշխարհն սկսում է անցում կատարել «խելացի սահմանի»․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
20:31 25/03/2026
Հայաստան

«Պոստային» համակարգից աշխարհն սկսում է անցում կատարել «խելացի սահմանի»․ Նարեկ Կարապետյան

«Սահմանային առաջին կետերում հիմնականում տեղակայվում են տեխնիկական միջոցներ, որոնք վերահսկում են մինչև 25 կմ խորությամբ հակառակորդի կամ սահմանակցի շարժը և կարողանում են որոշ ժամանակ կանխարգելիչ տեղեկություն տալ, որպեսզի հիմնական ուժերը դուրս գան պաշտպանական դիրքեր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ներկայացնելով «խելացի սահման» համակարգը, նշեց Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Հղում անելով մասնագետներին, Կարապետյանը պարզաբանեց․ ««Պոստային» համակարգից աշխարհն սկսում է անցում կատարել «խելացի սահմանի»։ Տեղեկատվական առումով տեղյակ է պահվում կենտրոնական շտաբերին, որ կան տեղաշարժեր և այդ ժամանակ այնտեղ գործուղվում է հատուկ խմբեր։ Իհարկե, ես մի քիչ պարզեցված բացատրեցի, բայց դրա հիմնական նպատակն այն է, որ զորքը, զինվորները հիմնականում  վերապատրաստվեն և  դիրքեր բարձրանան, միայն այն ժամանակ, երբ  անհրաժեշտ լինի։ Դիրքերում   մշտական տեղակայվող զինվորների թիվը քչանա, այդ ուղղությամբ տեղեկատվական հարցերը կլուծի տեխնիկան»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Պոստային» համակարգից աշխարհն սկսում է անցում կատարել «խելացի սահմանի»․ Նարեկ Կարապետյան