Որտեղ փոքր ճեղք կա՝ պատերազմն այդ ճեղքով մտնելու է. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
17:17 25/03/2026
Հայաստան

Որտեղ փոքր ճեղք կա՝ պատերազմն այդ ճեղքով մտնելու է. Նիկոլ Փաշինյան

«Թույլ տվեք իմ վստահությունն արտահայտել, որ այդպես չի պատահի»-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանն արձագանքելով ՔՊ խմբակցությա ղեկավար Հայկ Կոնջոյանի ենթադրությանը, որ ԱԺ ընտրություններին ընդդիմությունը կարող է հաղթել։

Նա նշեց, որ նման համոզմունքի է եկել ժողովրդի հետ շփվելով և ծանոթանալով նրանց տրամադրությունների հետ։

«Այն, ինչը, որ ասում եք պատմականորեն անհնարա է և ոչ հավանական, որովհետև դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ հազարամյա դեգերումներից հետո հասել է էն հանգրվանին, որին ձգտել է և մեկ էլ էդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման և գոյապահպանության օրակարգին»,-ասաց Փաշինյանը և պնդեց, որ այն պատմականորեն անհնար է։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն պատմությունը պետք է հասցնի տրամաբանական, ոչ թե ֆատալիստական, այլ այն ճեղքելու միջոցով՝ խաղաղ հանգրվանի։

«Ընդդիմադիր ճակատով հանդես եկող բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ, ընդորում, հենց իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու մասին։ Այն այլ կերպ, քան պատերազմի ճանապարհ ոտք դնել, չէ։ Թոչարյան, Ծառուկյան, Կարապետյան եռյակը մեկն ասում է վերաբանակցենք, մյուսն ասում է  ուժով պարտադրենք... Այսինքը ընդհանուր տրամաբանությունը մեկն է»,- հայտարարեց փաշինյանը պնդելով, որ ընդդիմությունը տեր չի կանգնում այն խաղաղությանը, որը կա։

Իրենք ասում են. «Այդ խաղաղությունը պետք է վերաբանակցել, դա այն չէ» և այն միանգամից բացում է էսկալացիայի ճանապարհը։ Ինչո՞ւ այն չպետք է տեղի ունենա աշխարհաքաղաքական այս էսկալացիայի միջավայրում։ Այնտեղ, որտեղ պատերազմի դուռ կա, այնտեղ պատերազմը մտնում է, որտեղ փոքր ճեղք կա՝ պատերազմն այդ ճեղքով մտնելու է»,-ասաց Փաշինյանը, պնդելով, որ ընդիդմադիր ուժերը դռների փեղկերը լայնորեն բացում են։

 Փաշինյանը սահուն անցավ ընդդիմադիր պատգամավորների դատարակ նստատեղերին՝ հայտարարելով. «Երկու ակտիվ պատգամավոր կար ակտիվ հարցեր էին տալիս։ Տվին, տվին, տվին, գնացին սկսեցին Ռոբերտ Քոչարյանին  հարցեր տալ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որտեղ փոքր ճեղք կա՝ պատերազմն այդ ճեղքով մտնելու է. Նիկոլ Փաշինյան