Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ուժեղ Հայաստան»-ը հուշագրեր ստորագրեց անվտանգության ոլորտում գործող հոլանդական ու հունական ընկերությունների հետ. Սա դեռ սկիզբն է
«Ուժեղ դիվանագիտություն, ռազմական արդյունաբերություն, խելացի սահման, ուժեղ բանակ, հակաօդային պաշտպանության ուժեղ համակարգ»,-Ջերմուկում անցկացվող Անվտանգության միջազգային համաժողովի բացմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով անվտանգության ոլորտում իրենց քաղաքական ուժի առաջարկները։
Նա ուրախություն հայտնեց, որ սահմանագծի վերածված Ջերմուկում սկսում են գործի վերածել իրենց ծրագրերը։ Հուշագրեր ստորագրվեցին հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության հետ, որը պատրաստում է հատուկ ջոկատայիններ, ինչպես նաև DRCS հունական ընկերության հետ, որը զբաղվում է նաև մարտական այլ զինատեսականեր օգտագործող զինվորների վերապատրաստմամբ։
«Սա դեռ միայն սկիզբն է։ Լինելու են նոր գործընկերներ, համագործակցության նոր ձևաչափեր, նոր մակարդակ։ Ինչքան մեզ ուզում են համոզել, թե մենք մենակ ենք, մեզ ոչ ոք չի աջակցում, մենք ապացուցում ենք, որ դա կախված է բանակցողիցմ, բանակցողի հմտություններից։ Մենք գիտենք, ինչպես բանակցենք»,-ասաց Նարեկ Կարապետյանը։