Ուժ ստեղծում է ոչ թե տեխնիկան, այլ լավ պատրաստված զինվորը․ Հունաստանի նախկին հատուկ ջոկատային
Քաղաքական
19:52 25/03/2026
Հայաստան

Ուժ ստեղծում է ոչ թե տեխնիկան, այլ լավ պատրաստված զինվորը․ Հունաստանի նախկին հատուկ ջոկատային

«Իմ խոսքն այսօր քաղաքականության մասին չէ, այլ իմ մասնագիտության՝  պատրաստվածության, վերապատրաստման մասին է»,- «Ուժեղ խաղաղություն» համաժողովի ընթացքում ասաց Հունաստանի նախկին հատուկ ջոկատային, առափնյա պահպանության ծառայության նախկին սպա, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի խորհրդատու, էվտիմիս Տուրտիդիսը։

«Երբ մենք քննարկում ենք ռազմական ուժը, քննարկումը հիմնականում լինում է զինատեսակների , հարթակների մասին կամ թե տեխնոլոգիական զարգացման։ Քննարկում ենք օդային ուժերի, սրաահապատ մեքենաների, առաջատար սենսորների և ժամանակակից հաղորդակցման ցանցերի մասին։ Իհարկե, այս բոլոր տարրերը կարևոր են նրանք ներկայացնում են  կարողություն։ Բայց պատմությունը նորից և նորից ցույց է տալիս, որ տեխնիկան չի ստեղծում ուժ, պատրաստվածությունն է ստեղծում ուժ։ Լավ պատրաստված զինվորականը՝ կարգապահ դատողությամբ, մարտավարության, ըմբռնմամբ և ճնշման տակ օպերատիվ գործողություններ կատարելու կարողությամբ ավելի արժեքավոր է, քան որևէ տեխնիկա, զինատեսակներ։ Համակարգերը  գործիքներ են, իսկ վերապատրաստումը ձևափոխում է այդ գործիքները՝ դարձնելով դրանք կարողություն։ Վերապատրաստումն է ձևափոխում անհատներին՝ դարձնելով  ստորաբաժանում»,- իր ելույթում նշեց հույն փորձագետը։

 Մասնագետն ընդգծեց, որ զինված կարողությունը չի ստեղծվում մեկ օրվա ընթացքում, այլ զարգանում է շարունակական պատրաստվածության, կրկնության, հարմարվողականության և սովորելու արդյունքում։

 «Վերապատրաստումն ընկած է պատրաստման հիմքում։ Այն ստեղծում է ֆիզիկական պատրաստվածություն, տեխնիկական կարողություն, մարտավարական տեղեկատվություն, ինչը շատ կարևոր է։ Հարկ է նշել, որ  վստահությունը մեծամտություն չէ։ Այն ծնվում է պատրաստվածությունից»,- ասաց էվտիմիս Տուրտիդիսը։

Ավելի մանրամասն՝ քիչ անց տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուժ ստեղծում է ոչ թե տեխնիկան, այլ լավ պատրաստված զինվորը․ Հունաստանի նախկին հատուկ ջոկատային