18 արդարների գործով առանցքային կարևորության նիստ է սպասվում. դատարանը պետք է հաստատի ապացույցների ծավալը
Իրավունք
11:01 25/03/2026
Հայաստան

18 արդարների գործով առանցքային կարևորության նիստ է սպասվում. դատարանը պետք է հաստատի ապացույցների ծավալը

18 արդարների գործով առանցքային կարևորության նիստ է սպասվում. դատարանը պետք է հաստատի ապացույցների ծավալը:

«Այն որ մեղադրող կողմի ներկայացրած ամբողջ ծավալը կհաստատի, դրանում կասկած չունենք: Բայց արդյո՞ք պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներն էլ կհաստատվեն, թե՞ դատարանը դրանք կհամարի ոչ վերաբերելի: Օրինակ`

-Արդյո՞ք կհարցաքննվեն ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որոնք կատարել են այս գործին վերաներող հրապարակային հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ առկա չեն սույն քրեական վարույթում:

Նրանք պե'տք է հարցաքննվեն, որպեսզի հասկանանք` այդ տվյալներն ինչպես են ձեռք բերվել նրանց կողմից կամ, ընդհանրապես, արդյո՞ք եղել են օբյեկտիվ իրականության մեջ: Եվ եթե եղել են, ապա ինչու չեն ներառվել վարույթում:

-Արդյո՞ք դատարանը կհաստատի գործի մեջ առկա բազմաթիվ գաղտնալսումները, որոնցում մեղադրյալները տարբեր անձանց և խմբերի հորդորում են ՉԿԱՏԱՐԵԼ որևէ հակաօրինական արարք և խաղաղ անհնազանդությամբ հայտնել անհամաձայնություն ներկա իշխանությունների գործունեությանը:

Սպասենք գործի հետաքրքիր զարգացումներին»,-առաջիկա դատական նիստի վերաբերյալ նշում են «Սրբազան պայքար»-ից։

Հիշեցնենք, որ 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
18 արդարների գործով առանցքային կարևորության նիստ է սպասվում. դատարանը պետք է հաստատի ապացույցների ծավալը