«Արա» բառից ավել ոչինչ չեմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ քաղաքացուն հայհոյելու մասին
Քաղաքական
21:34 26/03/2026
Հայաստան

«Արա» բառից ավել ոչինչ չեմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ քաղաքացուն հայհոյելու մասին

«Միգուցե կոպիտ էի, «արա» բառից ավել ոչինչ չեմ ասել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած «միջադեպը» մեկնաբանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ։

Նա պատմեց, որ չէր սպասում փողոցում զոհվածների և անհետ կորածների հարազատներին տեսնել, բայց հանդիպել է զրուցել, երբ հեռացել է, իրեն է մոտեցել Միկա անունով իրեն հայտնի քաղաքացին, որին կոպիտ հորդորել է հեռու մնալ իրենից։

«Սկսեց չենթարկվել անվտագության աշխատակիցներին, սադրեց, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, ես իրեն պատասխանեցի և փորձեցի հեռանալ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում. նրա հայհոյելուց հետո բերման ենթարկվեցին  «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը և Միքայել Մարգարյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Արա» բառից ավել ոչինչ չեմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ քաղաքացուն հայհոյելու մասին