Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինչ է՝ ինքը քայլող uադրա՞նք է, գրnղը տանի. Աննա Գրիգորյան
Քաղաքական
16:23 26/03/2026
Հայաստան

Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինչ է՝ ինքը քայլող uադրա՞նք է, գրnղը տանի. Աննա Գրիգորյան

«Դադիվանքը մերը չէ՞, Դադիվանքը հայկական չէ՞, Դադիվանքում մոմ վառած չկա՞ք»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։

Նա շարունակեց՝ նշելով, որ Դադիվանքը  հայկական է, իսկ նրանք, ովքեր կարծում են հայկական չէ, ինչպես Ալիևն է ասում՝ աղվանական է, այս ամբիոնից պետք է ասեն այդ մասին, որպեսզի ժողովուրդը հասկանա այդ մարդկանց դիրքորոշումները պատմության, ինքնության նկատմամբ։

«Դադիվաքը, Ղազանչեցոցը մերն է ու հայկական է։

Ասում եմ՝ Արարատը, Արագածը, Խուստուփը, Իշխանասարը մերն են՝ մեր ինքնության տարբեր գագաթներն են։

Արարատը մեր ինքնության մաս չէ՞, թե դա էլ է կայսրական  ինքնության ձևավորման կտոր։ Ես չեմ կարծում։

Արարատը իմ ինքնության մի մասն է, եթե ձեր ինքնության մասը չէ՝ եկեք, այստեղ կանգնեք ու ասեք, որ Արարատի հետ կապ չունեք: Ուրեմն պետք է փոխենք Արարատ քաղաքի անունը, Արարատի մարզի անունը, և ի վերջո արտաքին գործերի նախարար ունենք Արարատ անունով, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է, գրողը տանի»,- ասաց Աննա Գրիգորյանը:

Ա.Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինչ է՝ ինքը քայլող uադրա՞նք է, գրnղը տանի. Աննա Գրիգորյան