Կատարողները ծանոթ չեն հայ երաժշտության ձայնակարգերին և ձայնեղանակներին. Երաժշտագետ
Մշակույթ
11:15 26/03/2026
Հայաստան

Կատարողները ծանոթ չեն հայ երաժշտության ձայնակարգերին և ձայնեղանակներին. Երաժշտագետ

«Ցավով պիտի նշեմ, որ հայ ազգային երաժշտության կատարումներից շատերն ունկնդրելիս խորթություն եմ զգում։ Պատճառը թերևս այն հանգամանքն է, որ կատարողները ծանոթ չեն հայ երաժշտության ձայնակարգերին և ձայնեղանակներին, և սա մեր երաժշտական կրթական ոլորտի մեծ բացթողման արդյունքն է»,- նշել է երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը։

Նրա խոսքով, երաժշտատեսական առարկաներն ուսուցանում են` հիմք ընդունելով միայն արևմտաեվրոպական լադային կառույցները (major, minor):

«Այնինչ, պիտի ուսուցողական ծրագրում պարտադիր տեղ գրավի հայ ազգային լադային համակարգերի մանրակրկիտ ուսուցանումը։ Բարեկամնե’ր, սրանք մեր հոգու արտացոլանքն են, այն ամենաբնական կառույցները, որոնց էջելի սահմաններում է եղանակվում մեր ամբողջ ազգային երաժշտարվեստը։

Ուշադրություն դարձրեք պատկերին. այն հնչյունները, որոնց կողքին դրված է շեղագիծ, երգվում են միկրոալտերացված (ցած), այսինքն տեմպերացիայից դուրս։ Մեր ազգային` ժողովրդական և եկեղեցական երաժշտությունը ՏԵՄՊԵՐԱՑՎԱԾ ՉԷ, ուստի, հարգարժա’ն կատարողներ, չպետք է խուսափել այս երևույթից և անտեսել այն»,- գրել է Գրիգոր Հարությունյանը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կատարողները ծանոթ չեն հայ երաժշտության ձայնակարգերին և ձայնեղանակներին. Երաժշտագետ