Բավարար կամք ունե՞ք Փաշինյանի կամ այլ պաշտոնյայի դեմ գործ հարուցել բարեվարքության հետ կապված հարցով. Դանիելյանի հարցը՝ թեկնածուին
Քաղաքական
11:47 26/03/2026
Հայաստան

Բավարար կամք ունե՞ք Փաշինյանի կամ այլ պաշտոնյայի դեմ գործ հարուցել բարեվարքության հետ կապված հարցով. Դանիելյանի հարցը՝ թեկնածուին

«Բավարար կամք և վճռականություն ունե՞ք, օրինակ, Հայաստանի վարչապետի կամ այլ պաշտոնյայի դեմ գործ հարուցեք բարեվարքության հետ կապված հարցերով։ Միշտ էլ այդ խնդիրը եղել է»,- Ազգային ժողովում այս հարցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ուղղեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու Եփրեմ Կարապետյանին։

Եփրեմ Կարապետյանն ասաց, որ ինքը քաղաքականության մշակմամբ է  զբաղվել, կոնկրետ դեպքերով շատ չի հետաքրքրվել, բաց առաջին հայացքից պարզ է, որ հանձնաժողովն այս պահին էլ գործում է  անկաշկանդ. «Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները, վարչական վարույթները վկայում են այն մասին, որ դրանք, ըստ էության, ավելի շատ գործող  պաշտոնատար անձանց մասին»։

«Ինչ վերաբերում է  վարչապետի, այլ պաշտոնատար անձանց մասով, հանձնաժողովը նաև վարքագծի հետ կապված հարցերով ունի եզրակացություններ  վարչապետի, այլ պաշտոնատար անձանց վարքագծին վերաբերող հարցերի շուրջ»,- ասաց Ե. Կարապետյանը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բավարար կամք ունե՞ք Փաշինյանի կամ այլ պաշտոնյայի դեմ գործ հարուցել բարեվարքության հետ կապված հարցով. Դանիելյանի հարցը՝ թեկնածուին