Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ականները, պարզվում է՝ ամենաշատը տպավորված են Գեղարքունիքի մարզի ընդունելությունից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ վերջին շաբաթներին մարզերում «գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները, պարզվում է՝ ամենաշատը տպավորված են Գեղարքունիքի մարզի ընդունելությունից։ Մեզ ասացին, որ իրենք էլ չեն սպասել նման ջերմ և մարդաշատ ընդունելություն՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո ադրբեջանական զորքերն օկուպացրել են մարզի որոշ դիրքեր, Սոթքի հանքի աշխատանքները կաթվածահար են արել, և թշնամին էլ ամբողջ օրը խոսում է Գյոյչայի՝ Սևանի ափին իր հանգրվանելու մասին։
Փոխարենը, ըստ մեր զրուցակցի, խայտառակ վատ վերաբերմունքի են արժանացել Լոռվա մարզում, մինչդեռ մարզպետ Արեն Մկրտչյանն «ուրախ ավտոբուսի» ուղևորներից է և ներՔՊ-ական քվեարկության ժամանակ ամենաշատ ձայներ ստացած մարզպետն է՝ մոտ 500 ձայն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում