Պաշտոնավարման ընթացքում իմ ճամփորդությունների ժամանակ հետևություն եմ արել. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
12:05 26/03/2026
Հայաստան

Պաշտոնավարման ընթացքում իմ ճամփորդությունների ժամանակ հետևություն եմ արել. Նիկոլ Փաշինյան

«Պաշտոնավարման ընթացքում իմ ճամփորդությունների ժամանակ հետևյալ հետևությունն եմ արել՝ որտեղ պետությունները և հասարակություններն ուժեղ են, այնտեղ առանձանտների չափերը փոքր են»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը հիշեցնելով, որ նախկինի փոխարեն այսօր 400ք/մ տարածքից փոքր տարածքի վրա էլ են նոր կարգավորմամբ կառուցապատում թուլատրում։

Նա փորձեց այդ փոքր տներով տալ տվյալ երկրի հանրության և պետության կապը։

«Ապշել եմ տների փոքրությունից, որոնց առաջին նապատակը եղել է դրանց տաքացնելու խնդրի լուծումը և հաջորդ պահին, որպես միջին վիճակագրական հայաստանցի, ի մոտ հարց է ծագել՝ մի րոպես, բա էս մարդիկ ինչպես պիտի ծնունդ անեն, որտեղ են արել, որ այսպես փոքր են տները։ Բնականաբար ստացել եմ պատասխանը՝ մոտակա փաբում, որովհետև այստեղ հնարավոր չէ հյուր ընդունելը և այդ փոքր տները ստիպել են որ մարդիկ դուրս գան և շփվեն իրար հետ և հանրային հարաբերությունների նոր որակ է ստեղծում»,-հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա, հայերը տները կառուցում են այնպես, որ այնտեղից դուրս գալու կարիք չլինի և այն իրավակարգի հետ կապված խնդիրներ են առաջացնում։

«Իրավակարգն ինչքան ուժեղ, այնքան այն դրսում ավելի տնային պայմաններ է ստեղծում»,-հայտարարեց Փաշինյանը և ԿԳՄՍ նախարարին ասաց, որ նման ուսումնասիրությունների հանձնարարություն պետք է դրվի գիտնականներին։

Ըստ նրա, տներում փակված հայերին քիչ է հետաքրքրում ուժեղ իրավակարգը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պաշտոնավարման ընթացքում իմ ճամփորդությունների ժամանակ հետևություն եմ արել. Նիկոլ Փաշինյան