Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չկարողանալ Հայաստանում ունենալ չինական գոնե 100 միլիոնի հասնող ներդրումային պորտֆել՝ սա այլ բան չէ, քան պարզապես ապաշնորհություն. Վերլուծաբան
«Ուրեմն վերջին տարիներին Հարավային Կովկասում Չինաստանի ներդրումների ծավալը հասել է 690 միլիոն դոլարի: Եվ այստեղ ուշադրություն՝ դրա առյուծի բաժինը Ադրբեջանում ու Վրաստանում է: Ադրբեջանում ներդրումների ծավալը 405 միլիոն դոլար է, Վրաստանում՝ 280 միլիոն դոլար: Խոսքը վերջին տարիների մասին է»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով, Հայաստանում փաստորեն չինական ներդրումները՝ Պեկինի հարավկովկասյան ներդրումային պորտֆելի շրջանակում, պարզապես չնչին են, կարելի է ասել նույնիսկ՝ գրեթե բացակայում են:
«Սա մի հերթական վկայություն է, ընդ որում աղաղակող վկայություն, թե ինչ ապաշնորհություն է ցուցաբերվում արտաքին ներդրումների ներգրավման տեսանկյունից, ինչի հետեւանք էլ պետական պարտքի շեշտակի աճն է եւ արտաքին ներդրումային ծավալների էական նվազումը:
Այստեղ կասեն, թե Ադրբեջանի ու Վրաստանի աշխարհագրական դիրքը գրավիչ է, եւ այլն, եւ այլն: Հեքիաթներ, որովհետեւ խոսքը չի գնում անգամ Վրաստանի ու Ադրբեջանի հետ համեմատվելու մասին, որ Հայաստանում լինեն այնքան չինական ներդրումներ, որքան այնտեղ: Բայց, չկարողանալ Հայաստանում ունենալ չինական գոնե 100 միլիոնի հասնող ներդրումային պորտֆել՝ սա այլ բան չէ, քան պարզապես ապաշնորհություն»,-նշում է վերլուծաբանը։