Վրաստանում բենզինի գինը կտրուկ աճել է
Տնտեսություն
18:13 26/03/2026
Տարածաշրջան

Վրաստանում բենզինի գինը կտրուկ աճել է

Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների հետևանքով վրացական ապրանքանիշի բենզալցակայաններում վառելիքի գները վերջին մի քանի օրերին բարձրացել են։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ որոշ դեպքերում գնի աճը հասել է մինչև 50 թեթրիի։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ գինը հիմա կնվազի կամ կկայունանա, թող հույս չունենա», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Նավթ ներմուծողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին։

Հիմնականում Վրաստան վառելիք է ներմուծվում հարևան երկու երկրից՝ Ռուսաստանից և Ադրբեջանից, բայց Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունները ազդեցություն են ունեցել նավթի համաշխարհային գների, հետևաբար նաև` Վրաստանի վրա։

«Մենք Վրաստանում ունենք երկու շաբաթվա պաշար։ Սա նաև մեզ օգնեց ապահովել, որ գները հանկարծակի չաճեն», — ասել է Իոբաշվիլին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանում բենզինի գինը կտրուկ աճել է