Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանում կոռուպցիան համակարգայի՞ն է, թե՞ ոչ, նշեց.
«Հակակոռուպցիոն պայքարի արդյունքները գնահատում եմ... գիտեք՝ 2018-ից, ըստ միջազգային զեկույցների, ունենք էական առաջընթաց, բայց վերջին շրջանում կան լճացման որոշակի ազդակներ։ Սա նաև նրա մասին է, որ պիտի բարեփոխումների ընթացքը շարունակենք։ Գաղտնիք չէ, ասել եմ նաև, որ կատարողականի հիման վրա վարձատրությունը նաև այդ գիտակցության արդյունքն է, որ մենք պետք է հակակոռուպցիոն պայքարում ավելի վճռական և համակարգային փոփոխությունների գնանք»։
Անդրադառնալով հետագա անելիքներին՝ նա հավելեց.
«Հաջորդիվ մենք պետք է մտածենք ՏԻՄ մակարդակում, պիտի իրագործենք «0 կոռուպցիա» քաղաքականությունը։ Ես այս պահին գոհ չեմ արձանագրված արդյունքներից, բայց այդ մասին մտածելիս անում եմ հետևություններ, որ մենք բավարար վճռականություն չենք ցուցաբերել, բայց պիտի լինենք վճռական ու հետևողական»։