Մաքսազերծման խնդիրների պատճառով առաջնության անցկացումը հետաձգվել է
Սպորտ
12:42 26/03/2026
Հայաստան

Մաքսազերծման խնդիրների պատճառով առաջնության անցկացումը հետաձգվել է

Պարա փաուերլիֆթինգի (ծանրամարտի) 2026թ. Հայաստանի Հանրապետության առաջնության անցկացումը հետաձգվել է։ Պարա փաուերլիֆթինգի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցումային մարզագույքի մաքսազերծման գործընթացի ավարտից հետո առաջնության նոր օրը կհայտարարվի լրացուցիչ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ պարա փաուերլիֆթինգի (ծանրամարտի) 2026թ ՀՀ առաջնությունը կանցկացվի մարտի 28-ին Գյումրիում՝ Գյումրու ՄԲՎԴ մադզադահլիճիում , Անի թաղամատ 11 փողոց, 2-րդ շենք հասցեում։

Առաջնության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026թ մարտի 20-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մաքսազերծման խնդիրների պատճառով առաջնության անցկացումը հետաձգվել է