«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը քննադատում է բարձր պարիսպները, բայց իր տան պարիսպները չի քանդել
Օրվա մամուլ
08:09 27/03/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը քննադատում է բարձր պարիսպները, բայց իր տան պարիսպները չի քանդել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյանը այսօր կառավարության նիստում քննադատել է հայաստանյան բնակարանաշինության մշակույթը՝ անդրադառնալով բարձր պարիսպների երևույթին։ Նա նշել է, որ տարիներ շարունակ ձևավորված մտածողությունը խնդրահարույց է. «մենք ընկալել ենք, որ պարիսպից ներս մերն է, պարիսպից դուրս մերը չէ»։

Այսինքն՝ բարձր պարիսպները լավ բան չեն, պետք է մարդիկ քանդեն, ազատվեն այդ բաժանարար գծերից։ ArmLur.am-ը կրկին արբանյակային հնարավորություններով ճշտեց, որ Արարատ Միզոյանն իր առանձնատան պարիսպները չի քանդել, ցանցավանդակների չի վերածել։

Հիշեցնենք, որ Միրզոյանը 2022-ին ձեռք է բերել առանձնատուն շուրջ 280 հազար ԱՄՆ դոլարով, որը նույնպես ունի բարձր պարիսպներ։

Ստացվում է հակասական պատկեր. մի կողմից բարձրաստիճան պաշտոնյան քննադատում է հասարակության մեջ տարածված ճարտարապետական ու սոցիալական վարքագիծը, մյուս կողմից անձամբ շարունակում է օգտվել նույն մոդելից՝ բարձր պարիսպներով առանձնացված բնակավայրից։ Մինչդեռ քաղաքական ուղերձները առավել համոզիչ են, երբ դրանք սկսվում են հենց դրանց հեղինակներից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը քննադատում է բարձր պարիսպները, բայց իր տան պարիսպները չի քանդել