«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի նախնական փաստաթղթում եղել է երաշխավորի մասին կետ, սակայն հանվել է Ալիևի պահանջով
Օրվա մամուլ
08:05 27/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի նախնական փաստաթղթում եղել է երաշխավորի մասին կետ, սակայն հանվել է Ալիևի պահանջով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած ՔՊ-ականները վերջին օրերին դիվոտած արձագանքում են ընդդիմության քննադատություններին, և երեկ էլ  Արարատ Միրզոյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը խաղաղության պայմանագրի մասով «երաշխավորացավ է կպել», սակայն ընդամենը 3 տարի առաջ, դեռևս մորուքով Փաշինյանը Հ1-ում բառացի ասել էր. «Եթե երաշխավոր չլինի, խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել»։

Միրզոյանը նախօրեին մուննաթ էր գալիս. «Հիմա էլ ընդդիմադիրներն ունեն նարատիվներ, այդ թվում՝ Ղարաբաղ հետ բերելու.  որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը: Նոր նրբերանգ է մտել վերջին օրերին` խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, նաև իր զինվորների արյունը չի թափում և այլն: 2-րդը. մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորների խմբի կողմից երաշխավորված և կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում, հետաքրքրաբար, խախտվել են երաշխավորների կողմից»։

Սլաքներն ուղղում էին ՌԴ-ի կողմը, թեև անունը չեն տալիս։ Մեր տեղեկություններով, խաղաղության պայմանագրի նախնական փաստաթղթում եղել է երաշխավորի մասին կետ, սակայն հանվել է Ալիևի պահանջով, ինչից հետո  ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի նախնական փաստաթղթում եղել է երաշխավորի մասին կետ, սակայն հանվել է Ալիևի պահանջով