Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին տեղեկություններ տարածվեցին ԵԿՄ նախագահ, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանին և ԵԿՄ-ին առնչվող մեղադրանքների մասին։ Դեռ անցած տարեսկզբին մի քաղաքացի, որը ԵԿՄ-ի կազմում ծառայություն է իրականացրել սահմանին, իսկ այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանքի տակ է, հաղորդում է ներկայացրել, թե իբր Սասուն Միքայելյանի գիտությամբ` ԵԿՄ սահման պահողները զինվորի համար նախատեսված ուտելիքը, զենք-զինամթերքն իջեցրել են պոստերից և էժան գնով վաճառել: Բացի այդ, նույն ԵԿՄ-ականները նաև թմրանյութ են վաճառել։
Իրավապահներն այդ հաղորդումից մոտ մեկ-մեկուկես տարի անց որոշել են կալանքի տակ գտնվող քաղաքացու և Միքայելյանի միջև առերեսում անել։ ՔՊ մեր աղբյուրները վստահ են, որ անձամբ Փաշինյանի հրահանգով է Միքայելյանի դեմ գործը նոր ընթացք ստացել: Որոշել են Սասուն Միքայելյանին, որն «ուրախ ավտոբուսի» տխուր «պասաժիրներից» է և ներկուսակցական ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է 50-յակում, մի թեթև պատժել:
Մարզային վոյաժների ժամանակ ուղիղ եթերներից պարզ է դառնում, որ նա ձևական ներկայություն է ապահովում ավտոբուսում, մեկ անգամ էլ բացահայտ մերժեց Փաշինյանի՝ ձեռքով սրտիկ ցույց տալու առաջարկը։ Ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է բոլորին բռի մեջ հավաքել և հասկացնել, որ բոլորը պետք է անեն այն, ինչ ինքն է ուզում, և որևէ մեկը չի կարող մազաչափ անգամ ինքնուրույնություն դրսևորել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում