Սողանք Կապան քաղաքում
Հասարակություն
23:10 27/03/2026
Հայաստան

Սողանք Կապան քաղաքում

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Մարտի 27-ին, ժամը 18։59-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը միակողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հորդառատ անձրևներից ակտիվացած սողանքի հետևանքով հողազանգվածը և ծառի ճյուղերը հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածում։

Փրկարարները մասնատել են ծառերի ճյուղերը, հեռացրել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սողանք Կապան քաղաքում