Վստահ ենք՝ շատ շուտով այդ բեմը նորից կլցվի ծափերով, ժպիտներով ու հուզիչ պատմություններով. Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոն
Մշակույթ
17:31 27/03/2026
Հայաստան

Վստահ ենք՝ շատ շուտով այդ բեմը նորից կլցվի ծափերով, ժպիտներով ու հուզիչ պատմություններով. Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոն

«Այսօր, առավել քան երբևէ, մենք հիշում ենք, որ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը պարզապես բեմ չէ, այլ մի ամբողջ աշխարհ՝ լցված սիրով, արվեստով ու կյանքով»,- նշված է Թատրոնի համաշխարհայի օրվա առիթով Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի էջու արված գրառման մեջ։

«Այո՛, ժամանակները կարող են լինել բարդ, բայց թատրոնի լույսը երբեք չի մարում։ Այն ապրում է մարդկանց մեջ՝ դերասանների, ռեժիսորների, ետնաբեմի աշխատողների և, իհարկե, հանդիսատեսի սրտերում։

Մենք վստահ ենք՝ շատ շուտով այդ բեմը նորից կլցվի ծափերով, ժպիտներով ու հուզիչ պատմություններով։ Կվերադառնան ներկայացումները, կվերադառնա այն կախարդանքը, որին բոլորս սպասում ենք։

Թատրոնը միշտ գտնում է իր ճանապարհը դեպի լույս։

Շնորհավոր բոլորիս տոնը»,- նշված է թատրոնի էջում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վստահ ենք՝ շատ շուտով այդ բեմը նորից կլցվի ծափերով, ժպիտներով ու հուզիչ պատմություններով. Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոն