Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում
Հասարակություն
13:44 27/03/2026
Հայաստան

Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում

Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։

Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով, Կապան քաղաքում մեկ օրում՝ մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում