«Հրապարակ». Ինչու են իշխանություններին թիրախում հայտնվել թաղային հեղինակությունները
Օրվա մամուլ
08:06 27/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու են իշխանություններին թիրախում հայտնվել թաղային հեղինակությունները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնել էինք, որ Երևանի տարբեր հասցեներում իրավապահները խուզարկություններ են իրականացնում: Թիրախում թաղային հեղինակություններն են, որոնք ծանրակշիռ դերակատարում ունեն իրենց թաղերում, հարց լուծողներ են, այսպես կոչված՝ տասովշչիկներ։ Չնայած խուզարկություններն իրականացրել են զենք-զինամթերք փնտրելու քրեական վարույթի շրջանակներում, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ իրական նպատակը «խառոշիների» աչքն ընտրություններից առաջ վախեցնելն է։

Մեզ ասացին, որ նման խուզարկություններ սկսել են արդեն մեկ շաբաթ առաջ. իրավապահները գնում են հեղինակությունների հետևից և բացատրական աշխատանք տանում, որ եթե ընտրություններին ընդառաջ հանկարծ իրենց դեմ աշխատեն, ապա  քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հոդվածով կկալանավորվեն։ Ոմանց էլ բարեկամաբար խորհուրդ են տվել, որ եթե մեզ հետ չեք, լավ կլինի՝ նախընտրական և բուն ընտրական փուլում գնաք արտերկիր` «հանգստանալու»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու են իշխանություններին թիրախում հայտնվել թաղային հեղինակությունները