Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին՝ ժամը 09.00 դրությամբ
Հասարակություն
09:05 27/03/2026
Հայաստան

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին՝ ժամը 09.00 դրությամբ

Մարտի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, Սարավան-«Զանգեր» հավածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառն անձրև։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին՝ ժամը 09.00 դրությամբ