Ամիսներ առաջ Երևանում uպшնվшծ չեչեն աղջկա մարմնի հետևից ոչ ոք չեկավ, նրան հուղարկավորեցին Հայաստանում
Իրավունք
14:49 27/03/2026
Հայաստան

Ամիսներ առաջ Երևանում uպшնվшծ չեչեն աղջկա մարմնի հետևից ոչ ոք չեկավ, նրան հուղարկավորեցին Հայաստանում

Երևանում սպանված Չեչնիայի քաղաքացի 23-ամյա Այշատ Բայմուրադովայի մահից 5 ամիս անց՝ այսօր, նրա մարմինը հողին հանձնեցին փակ դագաղով։ Հայտնում է Factor.am-ը։

Նուբարաշենի գերեզմանատանը տեղի ունեցած հուղարկավորության արարողությանը ներկա էր մոտ 40 հոգի՝ նրա ընկերները, իրավապաշտպաններ և ակտիվիստներ։ Թեև ՀՀ-ն աղջկա հարազատներին պարբերաբար դիմում էր ուղարկել նրա մարմինը Չեչնիա տեղափոխելու հարցով, սական այս ընթացքում որևէ արձագանք չի ստացվել, ուստի՝ հուղարկավորությունն իրականացվել է ՀՀ-ում պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։

Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի ենթադրյալ սպանության դեպքից 4 ամիս անց Քննչական կոմիտեն հայտնել էր՝ կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Իրավապահները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամիսներ առաջ Երևանում uպшնվшծ չեչեն աղջկա մարմնի հետևից ոչ ոք չեկավ, նրան հուղարկավորեցին Հայաստանում