«Հրապարակ». ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա
Օրվա մամուլ
08:38 28/03/2026
Հայաստան

«Հրապարակ». ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա. մեկը` ընդդիմադիր, մյուսը՝ իշխանական։ ՍԴ գործուղվելուց հետո Վլադիմիր Վարդանյանին ՔՊ ցուցակում կփոխարինի Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, որը  հայտնի է իր հայհոյախառն եւ վիրավորական գրառումներով։

Ընդդիմադիր Թադեւոս Ավետիսյանն էլ ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, քանի որ նախկին անդամի` Մանվել Բադալյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Նրան կփոխարինի «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրաչուհի Միրզոյանը, որը մարկետինգի մասնագետ է, «Ռենշինում» է աշխատում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա