Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ վիճակ է հանրապետության ավտոճանապարհներին՝ ժամը 10։10-ի դրությամբ
Մարտի 28-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Գորայքից դեպի «Զանգեր» ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արագածի, Սևանի, Ճամբարակի, Արարատի, Արթիկի, Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշում են դեպարտամենտից։