Այս իշխանություններն անում են ամեն ինչ, զզվեցնում են, որ արցախցին թողնի ու գնա. Քոչարյան
Քաղաքական
20:31 28/03/2026
Հայաստան

Այս իշխանություններն անում են ամեն ինչ, զզվեցնում են, որ արցախցին թողնի ու գնա. Քոչարյան

«Չեմ տեսնում, որ հիմա պետությունն արցախցիների բնակարանային ապահովման հարցը դարձրել է քաղաքակության կարևոր մաս։ Մեղավոր է ձեր արտագաղթի համար, ունեզրկման համար, համարյա ոչինչ չեն անում ձեր հարցերը լուծելու համար»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին։

Ըստ նրա, դա հնարավոր է լուծվել 3-4 տարվա ընթացքում։

«Մեր նպատակն է անպայման այդ հարցը լուծել ոչ միայն սերտեֆիկատների ճանապարհով։ Կարելի է շինարարություն անել, Համահայկական հիմնադրամը գործի դնել։ Եթե այդ հարցը լինի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարևոր կետ,  2-3 տարվա հարց է, բայց Սփյուռքի հետ հարաբերություններն այնքան են վատացրել, որ ոչ ոք չի հավատում»,- ասաց  Ռ. Քոչարյանը։

Ըստ նրա, այսօր այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիների մեծ մասը Հայաստանում չմնա. «Անում են ամեն ինչ, զզվեցնում են, որ մարդ թողնի ու գնա։ Ինչի՞ համար, որովհետև արցախցին կարող է գնա ու իր դեմ քվեարկի»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս իշխանություններն անում են ամեն ինչ, զզվեցնում են, որ արցախցին թողնի ու գնա. Քոչարյան