Ղարաբաղը hանձնածները, 5 հազար զnh տվածները չեն կարող չպատժվել, ներում չի կարող լինել, վստահ եղեք. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
19:52 28/03/2026
Հայաստան

Ղարաբաղը hանձնածները, 5 հազար զnh տվածները չեն կարող չպատժվել, ներում չի կարող լինել, վստահ եղեք. Ռոբերտ Քոչարյան

«Գնացին ու Պրահայում ստորագրեցին մի խայտառակ հայտարարություն, որի պատճառով կորցրեցինք Արցախը, Հայաստանի հողերը, Իշխանասարը, որտեղ այսօր թուրքն է։ Կորցրեցին սխալ հաշվարկի, տրամաբանության իսպառ բացակայության պատճառով»,-Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հարցադրում արեց՝ այս ամենին պե՞տք է վերջ տան, թե՞ ոչ։

 «Միասին պետք է կազմակերպենք այս գործը»,- ասաց Քոչարյանը։

Հանդիպմանը ներկա քաղաքացիներից մեկը, ով արմատներով Արցախից է, հարց հնչեցրեց՝ արդյո՞ք այս իշխանության ներկայացուցիչները, նրանց քարոզիչներն այս 8 տարվա իրենց արածների համար պատասխան տալու են, պատժվելու են, Ռ.Քոչարյանը պատասխանեց. «Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զոհ, մոտ 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել, ուղղակի չեն կարող։ Սա այն դեպքը չէ, որ մի պաշտոնյան պաշտոնական դիրքի չարաշահում է արել, ինչ որ չնչին հետևանքներ են եղել։

Այս իշխանությունն աղետ է բերել Հայաստանի և Արցախի գլխին ու դրա համար պետք է պատասխան տա։ Այստեղ ներում չի կարող լինել ընդհանրապես, վստահ եղեք»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղարաբաղը hանձնածները, 5 հազար զnh տվածները չեն կարող չպատժվել, ներում չի կարող լինել, վստահ եղեք. Ռոբերտ Քոչարյան