ՑԱԽԱԼ-ը հաստատել է Al-Manar հեռուստաընկերության լրագրողի վրա թիրախային հարձակվելու ու uպшնելnւ փաստը
Քաղաքական
18:38 28/03/2026
Աշխարհ

ՑԱԽԱԼ-ը հաստատել է Al-Manar հեռուստաընկերության լրագրողի վրա թիրախային հարձակվելու ու uպшնելnւ փաստը

 

Այսօր Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ)) հաստատել է Al-Manar հեռուստաընկերության լրագրող Ալի Շուայբի վրա թիրախային հարձակումը, ում հետ կարող էր լինել նաև   Al Mayadeen մահացած թղթակից Ֆաթիմա Ֆտունին։ 

«Իսրայելի պաշտպանության բանակը վերջերս հարձակվել և սպանել է Ալի Շուայբին», - նշված է բանակի Telegram ալիքում։

Իզվեստայի հաղորդմամբ, Իսրայելի պաշտպանության բանակը Al-Manar-ի լրագրողին նկարագրել է որպես «Հեզբոլլահի ահաբեկիչ, որը ձևանում է լրագրող»։

Շուայբի և նրա գործընկեր Ֆտունիի մահվան մասին հաղորդվել էր նույն օրը՝ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի ժամանակ, որը տեղի էր ունեցել հարավային Լիբանանում: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՑԱԽԱԼ-ը հաստատել է Al-Manar հեռուստաընկերության լրագրողի վրա թիրախային հարձակվելու ու uպшնելnւ փաստը