Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թագավորական ընտանիքը փլուզման եզրին է. Էփշտեյնի սկանդալը հասավ արքայադուստր Բեատրիսի ննջարան
Բրիտանական թագավորական ընտանիքը կանգնած է հերթական լուրջ փորձության առջև։ Այս անգամ հարվածի տակ են հայտնվել արքայազն Էնդրյուի դուստրերը՝ Բեատրիսն ու Եվգենիան։ Ամերիկացի հանցագործ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի շուրջ ծավալված սկանդալը, որը ժամանակին կործանեց նրանց հոր կարիերան, այժմ սպառնում է քայքայել նաև քույրերի անձնական կյանքը։ Այս մասին գրում է Daily Mail-ը;
Այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակեց Էփշտեյնի գործով հազարավոր նոր փաստաթղթեր, պարզ դարձավ մի անհանգստացնող իրողություն. մանկապիղծ ֆինանսիստը քույրերի կյանքում շատ ավելի մեծ ներկայություն է ունեցել, քան մինչ այդ ենթադրվում էր։
Թեև 37-ամյա Բեատրիսն ու նրա քույրը՝ Եվգենիան որևէ հանցանքի մեջ չեն մեղադրվում, հանրությունը սկսել է սուր հարցեր տալ։ Ինչո՞ւ են նրանք մինչև հիմա լռում Էփշտեյնի հետ իրենց կապերի մասին։ Արդյո՞ք նրանք բարոյական իրավունք ունեն պահպանելու իրենց թագավորական բարձր տիտղոսները՝ հաշվի առնելով հոր ձերբակալությունն ու մոր խորհրդավոր անհետացումը հանրային դաշտից։
Ամենածանր հարվածը բաժին է հասել ավագ քրոջը՝ Բեատրիսին։ Ըստ աղբյուրների ՝ արքայադուստրը իրեն «նվաստացած» է զգում և ամեն կերպ փորձում է փրկել իր ընտանիքի մնացորդները։ Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ սկանդալի ֆոնին նկատելի սառնություն է առաջացել նրա և ամուսնու՝ Էդոարդո Մապելի Մոցիի հարաբերություններում։
Մինչ Բեատրիսը Լոնդոնում փորձում էր դիմակայել մամուլի հարվածներին, նրա ամուսինը վերջին շաբաթներին մեկնել էր ԱՄՆ՝ Մայամի և Լոս Անջելես։ Շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե Էդոարդոն պարզապես «փախել է» խնդիրներից՝ նախընտրելով զբաղվել իր անշարժ գույքի բիզնեսով, քան սատարել կնոջը ծանր պահին։
Այնուամենայնիվ, Daily Mail-ի նոր բացահայտումները հույս են ներշնչում, որ ամեն ինչ կորած չէ։ Ըստ պարբերականի՝ Էդոարդոյի ուղևորությունները միայն բիզնես նպատակ չեն հետապնդել։ Հնարավոր է, որ նա գաղտնի քայլեր է ձեռնարկում՝ ուղղված իրենց վեցամյա ամուսնությունը փրկելուն և ապագայի համար անվտանգ հիմքեր ստեղծելուն։
Առայժմ պարզ չէ, թե ինչպես կավարտվի այս պատմությունը, բայց մի բան հստակ է. Էփշտեյնի ստվերը դեռ երկար է հետապնդելու Բրիտանիայի թագավորական տան անդամներին՝ քանդելով նույնիսկ ամենաամուր թվացող կապերը։