Ուրիշ մարդ չի կարող այս փոփոխությունները բերել. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
23:14 29/03/2026
Հայաստան

Ուրիշ մարդ չի կարող այս փոփոխությունները բերել. Նարեկ Կարապետյան

«Մենք ունենք զարգացման տեսլական, այն Հայաստանում հանքարդյունաբերական շղթայի մեծացումն է»,- Կապանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանն էլ ասաց. «Ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն։ Բանակի վերափոխումը պարտադիր քայլ է, մենք այն պլանավորում ենք։ Մենք թույլ չենք տա, որ մեր դեմ ոտնձգություններ կատարվեն»։

Նարեկ Կարապետյանն նշեց, որ աստված մեզ էժան հումք է տվել, որ օգտագործենք մեր արդյունաբերության մեջ, իսկ գործող իշխանություններն այնպես են անում, որ թշնամին ավելի է մոտենում. «Իսկ Սամվել Կարապետյանը ունենալով բոլոր հնարավորությունները և գումարի և որևէ բանի կարիք չունենալով մտել է այս պայքարի մեջ; մենք պետք է ուրիշ մասշտաբով նայենք մեր երկրին; Ինքն ունի մասշտաբային տեսլական, ինչը մենք տեսնում ենք տարածաշրջանային մեծության, ինքը դրան միջազգային, համաշխարային մեծություն տա...

 Ուրիշ մարդ չի կարող այս փոփոխությունները բերել, եթե կարողանային բերել, մենք ուրախ կլինեինք, կպաշտպանեինք այդ մարդուն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուրիշ մարդ չի կարող այս փոփոխությունները բերել. Նարեկ Կարապետյան