Ակցիա Հայաստան-Բելառուս հանդիպմանը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
Սպորտ
18:54 29/03/2026
Հայաստան

Ակցիա Հայաստան-Բելառուս հանդիպմանը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթանում է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի այս տարվա առաջին հանդիպումը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականն ընկերական խաղում ընդունել է Բելառուսի թիմին:

Հանդիպման մեկնարկին երկրպագուների ՖԱՖ և «Ռեդ Իգլս» շարժումները ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացրին:

ՖԱՖ շարժման անդամները գրառումով պաստառ բարձրացրին՝

«Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր աթոռը»:

«Ռեդ Իգլս» շարժման անդամների պաստառի վրա գրված էր՝

«Հեռացե՛ք՝ ֆուտբոլ ունենանք»:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը պարտվում է 0:1 հաշվով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ակցիա Հայաստան-Բելառուս հանդիպմանը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով