Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ոստիկանները պատարագից դուրս հանեցին և բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին Փաշինյանին խփել ցանկացող երիտասարդին
Ոստիկանության ծառայողները չսպասելով պատարագի ավարտին, քաշելով, հրելով եկեղեցուց դուրս բերեցին և բակից բերման ենթարկեցին Փաշինյանին խփել ցանկացող երիտասարդին։
Քաղաքացիները գոռում են. «Բայց այս օրո՞վ... էդ երեխեն ձեզ ի՞նչ է արել... Պատարագն էլ չի ավարտվել»։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի: Այս մասին հայտնել են ՆԳՆ–ից՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցու բակում երկու երիտասարդի բռնի ուժով բերման ենթարկելուն։