Քաղաքացին մեքենայով ընկել է մեկ օր առաջ արված ասֆալտի հատվածում առաջացած խորը փոսը
Հասարակություն
22:50 29/03/2026
Հայաստան

Քաղաքացին մեքենայով ընկել է մեկ օր առաջ արված ասֆալտի հատվածում առաջացած խորը փոսը

«Սա մարտի 28-ի Ավան վարչական շրջանում արած ասֆալտ է և այսօր մարտի  29-ն է, մեր ընկերը գնում էր գործի, ընկել է մեջը։ Իր հաշվին մանիպուլյատոր է կանչել, քանի որ զանգահարել է ՆԳՆ ԱԻՆ, ասել են կարող են միայն քաշել, այլ բան չեն կարող առաջարկել»,- իր տարածած տեսանյութում հայտնում է քաղակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։

Տեսնյութում երևում է, թե ինչպես է մեքենան ընկել նոր արված աֆալտի հատվածում բացված խորը փոսը։

«Բաբաջանյան 46 հասցեում արված ասֆալտ է, լավ որակի հաստ ասֆալտ է, ուղղակի մի փոքր խնդիր կան»,- հեգնում է քաղակտիվիստը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացին մեքենայով ընկել է մեկ օր առաջ արված ասֆալտի հատվածում առաջացած խորը փոսը