Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամեն մեկի ուղեղում 300 ստեղծագործություն կա անգիր, հեշտ չէ. Հովհաննես Չեքիջյան
«Ամեն նոտա, ոնց պետք է սկսեն, շարունակեն, ավարտեն մշակված է։ 100 հայ նույն բանը պետք է զգան երգելու ընթացքում»,- Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողության ասաց Հայաստանի Ազգային հերոս, երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանը։
Նա նշեց, որ ամեն մեկի ուղեղում 300 ստեղծագործություն կա անգիր. «Հեշտ չէ»։
Չեքիջյանը երգչախմբի անունից խնդրանքով դիմեց անվանատախտակի բացման արարողությանը ներկա Նիկոլ Փաշինյանին. «Արդեն պատկառելի տարիք ունեմ։ Հիմա ժամանակն է ձայնագրություններ անել։ Պետք է մեզ օգնեք ձայնագրություններն իրականացնելու համար։ Մեզ գումար է պետք։
Շատ արժի, որ այս մակարդակը ցույց տանք օտարներին»։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկին 60 հասցեում, բացվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը անվանակոչվել է Հովհաննես Չեքիջյանի անունով։
