Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու համար. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
10:01 30/03/2026
Հայաստան

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու համար. Նիկոլ Փաշինյան

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված և ամփոփված են։ Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել»,-ֆեյսբուքում գրառում է արել Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով։

Շնորհակալություն եմ հայտնում Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, փակ–գաղտնի քվեարկության երկու փուլերը բարձր մակարդակով և ըստ էության անթերի կազմակերպելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու և ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ Վարչությանը՝ կուսակցության քաղաքական ավանդույթներին հավատարիմ մնալու եւ Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական ստանդարտ սահմանելու համար։

Սիրում եմ բոլորիդ🫶»․

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու համար. Նիկոլ Փաշինյան