Չեմ պատկերացնում՝ ինչ աստիճանի են կոնֆլիկտ հրահրել, որպեսզի նրանք այդպիսի բան անեն, կյանքում չէին կռվի․ դասընկերներ
Հասարակություն
20:40 30/03/2026
Հայաստան

Չեմ պատկերացնում՝ ինչ աստիճանի են կոնֆլիկտ հրահրել, որպեսզի նրանք այդպիսի բան անեն, կյանքում չէին կռվի․ դասընկերներ

«Կյանքիս կես իրանց հետ եմ անցկացրել։ Մեր դասարանի կապող օղակն են եղել, միշտ բարի, միշտ օգնող։ Վիրավորել մարդուն՝ առանց ճանաչելու, կարծում եմ, սխալ է։ Մ մեկնաբանությունները, որոնք կարդացել եմ հոլովակների տակ, ուղղակի աբսուրդային են»,- այս մասին ՆԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  Կիրակոսյան  Լյուսին՝ Միքայելի և Դավիթի դասընկերուհին։

Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ՆԳՆ-ի դիմաց՝ ի աջակցություն եկեղեցու միջադեպով ձերբակալված դպրոցականների։

 Նա ընդգծեց,որ տղաները երբեք մասնակից չեն եղել որևէ միջադեպի։

«Նրանք եղել են գերազանցիկ։ Մենք միշտ նայել ենք իրանց, ցանկացել ենք նրանց նման սովորել ու ունենալ նման դաստիարակություն։ Ոչ մի կռիվ, ոչ մի կռվի մասնակից չեն եղել, ու կարծում եմ՝ այդ ժամանակ իրենց իրավունքներն են պաշտպանել։ Եղբարը՝ եղբոր, ինքն՝ իրեն, ու կարծում եմ՝ նրանք մեզ ցույց տվեցին՝ ինչ է նշանակում «ախպերություն»,  ինչպես պետք է լինել միասնական ու  մեկը մեկի մեջքին կանգնած»,- հավելեց Կիրակոսյանը։

Դասընկեր  Հենրի Էլբակյանն էլ նշեց, որ  5-րդ դասարանից սկսած սովորել է տղաների հետ և մինչև հիմա ընկերներ են։   

«Մենք զարմացած ենք, քանի որ նրանք այն երկու անձն են մեր դասարանում, որոնցից անհնար է սպասել նույնիսկ ամենափոքր խախտում կամ միջադեպ։ Նրանց գործողությունների մեջ ես ինչ-որ անօրեն բան չեմ տեսնում։ Իմանալով նրանց և շատ մոտիկից խոսալով նրանց հետ՝  չեմ պատկերացնում՝  ինչ աստիճանի են  կոնֆլիկտ  հրահրել, որպեսզի նրանք այդպիսի բան անեն։ Նրանք կյանքում չէին կռվի՝  մեծ, թե փոքր թեմայով»,- ասաց Էլբակյանը։

Հարցին, թե քաղաքական հայացքներ ունեցե՞լ են , դասընկերը պատասխանեց․ «Ես այսքան ժամանակ շփվել եմ, երբևէ չեմ լսել՝ քաղաքական ուղղվածություն ունենան կամ ինչ-որ կուսակցության անդամ լինեն։ Ավելին ասեմ, նրանց դեպքում՝ անհավատալի է դա, ավելի խելացի, ավելի կրթված են, իմ կարծիքով»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չեմ պատկերացնում՝ ինչ աստիճանի են կոնֆլիկտ հրահրել, որպեսզի նրանք այդպիսի բան անեն, կյանքում չէին կռվի․ դասընկերներ