Շատ վատ վիճակի մեջ էր մայրը, տանջվում էր․ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի ծնող
Հասարակություն
20:01 30/03/2026
Հայաստան

Շատ վատ վիճակի մեջ էր մայրը, տանջվում էր․ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի ծնող

Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ՆԳՆ-ի դիմաց՝ ի աջակցություն եկեղեցու միջադեպով ձերբակալված դպրոցականների։

«Շատ լավ տղաներ են, զույգեր են, իրար լրացնում են, խելացի, կրթված։ Մի անգամ չեմ տեսել այդ երեխեքից անդաստիարակ որևէ քայլ։ Իրենց մաման, ընտանիքը, մի խոսքով այնպիսի մարդիկ են, որ ուզում ես՝ քո երեխեն իրանց հետ ընկերություն անի»,- այս մասին ՆԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի ծնողը՝ անդրաադառնալով երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպին։

 Ծնողն ընդգծեց, որ անհնարին է, որ նրանք որևէ սադրանքի մասնակից լինեն։

«Անհնարին է,  ուղղակի, երևի, սխալ պահին սխալ տեղում են երեխեքը հայտնվել։ , Հետո, մի քիչ կարելի է էդ «քոմենթներին» վերջ տալ, երեխեք են, վերջապես 18 տարեկանը նոր լրացած երեխա են։ Ես էլ ունեմ երեխա»,- ասաց նա։

Ծնողը նա հավելեց, որ երիտասարդների մայրը նույնիսկ սոցիալական ցանցերում չկա, քաղաքականությունից հեռու են։

«Իրենց մաման սոցիալական կայքերում նույնիսկ չկա, ասեմ ավելին՝ հետաքրքրված չէ, ինքնը իր ընտանիքով, իր երեխեքին նույն ձևի է դաստիարակել։ Ու ասեմ ձեզ՝ շատ շատերը կերազեին տենց տղաներ ունենային, կրթված են, ինտելեկտ ունեն»,- շարունակեց նա։

Ինչ վերաբերում է Միքայելի և Դավիթի  մոր հոգեբանական վիճակին, ապա ծնողը տեղեկացրեց, որ լավ վիճակում չէ։

 «Անընդհատ զանգում էինք, բայց դե պարզ է, ինքը չի պատասխանի, վիդեոներով էինք իմանում ամեն ինչ, բայց շատ վատ վիճակի մեջ էր մայրը, տանջվում էր»։

Նրա համոզմամբ՝ ինչ եղել է՝ հուզական ֆոնի վրա է եղել, քաղաքական ենթատեքստ չկա։ 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ վատ վիճակի մեջ էր մայրը, տանջվում էր․ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի ծնող