Եգիպտացորենն օգտակար է թութքի համար
Աշխարհում
14:43 30/03/2026
Աշխարհ

Եգիպտացորենն օգտակար է թութքի համար

Եգիպտացորենը պարունակում է մի շարք ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար։ Ոսկեգույն հատիկների վիտամինային և հանքային բաղադրությունը հուշում է, որ այն օգտակար է ուտել ամբողջ տարին։

Բայց կան բացառություններ: Ովքե՞ր պետք է հրաժարվեն եգիպտացորենից։

Նախ դրա օգտակարության մասին

Ցածր կալորիականությամբ եգիպտացորենը հարուստ է վիտամիններով, միներալներով, միկրոտարրերով։ Վառ դեղին երանգը պայմանավորված է կարոտինոիդ հակաօքսիդանտով։

B խմբի, ինչպես նաև А և Е, C վիտամինները դրական են ազդում նյարդային համակարգին, տեսողությանը, մաշկի որակին։

Եգիպտացորենը հարուստ է նաև երկաթով, ֆոսֆորով, կալիումով, մոլիբդենով, սելենով, սիլիցիումով։

Բջջանյութը նպաստում է մարսողության բարելավմանը։ Հակաբորբոքային և միզամուղ հատկության շնորհիվ խրախուսելի է եգիպտացորենը ներառել երիկամային խնդիրներ ունեցողների սննդակարգում։

Եգիպտացորենը հարուստ է նաև սննդային մանրաթելերով, որ խիստ անհարժեշտ են մարսողական համակարգի, աղիների առողջության համար։ Նյութափոխանակության կարգավորմանը նպաստում են ամինաթթուները, հագեցած ճարպաթթուները։ Դրա բջջային հավելումները գեր մարդկանց մոտ զգալիորեն արագացնում են քաշի կորուստը: Բջջանյութի ընդունման ավելացումը օգտակար է մի շարք ստամոքս-աղիքային խանգարումների դեպքում, ներառյալ տասներկումատնյա աղիքի խոցի, փորկապության ու թութքի։

Եգիպտացորենը մագնեզիումի լավ աղբյուր է, որը կարգավորում է նյարդային համակարգը, մասնակցում է ԴՆԹ-ի սինթեզին, մկանների թուլացմանը և կծկմանը, օգնում է ամինաթթուներից սպիտակուցներ ստեղծել և էներգիա ստանալ մեր կերած սննդից:

Վնասակարության մասին

Քանի որ եգիպտացորենը հարուստ է օսլայով, այն կարող է բարձրացնել արյան շաքարի մակարդակը: Շաքարային դիաբետով մարդիկ պետք է սահմանափակեն օսլա պարունակող ածխաջրերի, մասնավորապես՝ եգիպտացորենի ընդունումը:

Եգիպտացորեն ցուցված չէ թրոմբոզ, վարիկոզ ունեցողներին, զգուշորեն պետք է օգտագործեն խոցային հիվանդություններ, ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ ունեցողները։ Եգիպտացորենի չարաշահումը կարող է հանգեցնել մետեորիզմի։

«Հացահատիկի մեջ պարունակվող կոպիտ մանրաթելը կարող է գրգռել աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը։ Եգիպտացորենը հակացուցված է փորլուծության հակում ունեցող մարդկանց համար»,- նշել է գաստրոէնտերոլոգ Եվգենիա Շրեյները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եգիպտացորենն օգտակար է թութքի համար