Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վարդուհի Էլբակյան. Եղբայրներն իմ որդու դասընկերներն են, բացառիկ երեխեք են
Ձերբակալվածների պահման վայրում երեկվանից գտնվող եղբայրները՝ Դավիթը և Միքայելը, որոնք բերման էին ենթարկվել Սուրբ Աննա եկեղեցու բակից, աղոթագրքեր են խնդրել փաստաբաններից։ Փաստաբանները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ այս պահին առաջադրված մեղադրանք չկա, նրանք ունեն ձերբակալվածի կարգավիճակ։
«Նրանք երկուսն էլ ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոնք, մեր գնահատմամբ, անհամատեղելի են անազատության հետ»,-ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Փաստաբանների խոսքով, այս պահին տղաները կասկածվում են խուլիգանության և Քրեական օրենսգրքի 452 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով»։
Փաստաբաններից մեկը՝ Վարդուհի Էլբակյանը եղբայրների դասընկերոջ մայրն է։
«Բացառիկ երեխեք են; Նրանց ճանաչում եմ 10 տարի, իմ տղայի հետ սովորում են նույն դասարանում; Իրենք այն բացառիկ երեխեքն են, որ համարվել են լավագույնը, բոլոր մրցույթներում դպրոցի երեսը պարզ անողները համարվել են Դավիթը և Միքայելը, մշտապես ստացել են պատվոգրեր, մեր բոլորի երեխաների համար եղել են այն ուղենիշը, որոնց պետք է նմանվել; Տիրապետում են օտար լեզուների, նրանք և ուսուցիչ են եղել մեր երեխաների համար, երբեմն նաև զսպող։ Հիմա ես կարդում եմ մեկնաբանությունները, զարմանում եմ մեր ժողովրդի բևեռվածության մասին»,-ասաց Էլբակյանը։
Նա հույս հայտնեց, որ իրավապահները կպահպանեն օբյեկտիվությունը, կհասկանան՝ ի՞նչ է տեղի ունեցել, բանը չի հասնի մեղադրանք հարուցելուն, չեն կործանի տղաների պայծառ ապագան։