Եթե ընդունվեց այդ նախագիծը, մեզ համար ահավոր է լինելու. Արմինե Օհանյան
Իրավունք
17:01 31/03/2026
Հայաստան

Եթե ընդունվեց այդ նախագիծը, մեզ համար ահավոր է լինելու. Արմինե Օհանյան

«Ամբողջ աշխարհն է  պայքարում ատելության խոսքի դեմ, թեև ոչ մի երկրում դեռ չկա ընդունված օրենսդրական նման կարգավորումներ»,- ասուլիսում ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագծին։

Ըստ նրա, ատելության խոսք տարածում են նույն մարդիկ, որոնք ուզում են դրա դեմը պայքարել։

«Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներում կա ատելության խոսք, չկա մի ելույթ, որտեղ չգտնես ատելության խոսք  որևէ խմբի, անձի, թիմի նկատմամբ։ Երբ որ գեներացնում ես, ու հետո խոսում  ատելության խոսքի դեմ պայքարի մասին, ծաղրի նման է»,- ասաց Ա. Օհանյանը։

Նա նշեց, որ մարդիկ ատելության խոսք ասելով նկատի ունեն սոցիալական որևէ խմբի, որևէ ազգի, ռասսայի, կրոնական հայացքների համար, իսկ  այս նախագծի հեղինակներն ավելացրել են նաև քաղաքական հայացքների համար ատելության խոսք, որը շատ վտանգավոր է։

«Մեր փորձագետն ասաց՝ իրենք հող են  նախապատրաստում, որպեսզի հետո, եթե ՔՊ-ի որևէ ներկայացուցչի նկատմամբ որևէ քննադատություն հնչի, մտցնեն այս օրենքի տակ ու օրենքով պատժեն։

Խայտառակություն է, հույս ունենք, որ դեռ կարելի է կանգնեցնել, կանխել, իսկ եթե ընդունվեց, մեզ համար ահավոր է լինելու»,- ասաց Ա. Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե ընդունվեց այդ նախագիծը, մեզ համար ահավոր է լինելու. Արմինե Օհանյան